շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ. 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ. 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սեպտեմբերի 1-ին և 6-ին  «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում  «Արտանիշի» արգելոցի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 107 հատ ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։

Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

  • Կիսվել: