կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 19 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 19 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 19 սանտիմետրով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տեղեկագրից, եթե 2024 թվականի ապրիլի 22-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900, 31 մետր բարձրության վրա, ապա մայիսի 22-ի դրությամբ այդ նիշն արդեն հասել է 1900 մետր 50 սանտիմետրի, որն իր հերթին 5 սանտիմետրով ավել է անցած տարվա նույն օրվա նիշից։

Արփա Սևան թունելային ջրատարով 2024 թվականի հունվարից մինչև մայիսի 22-ը Սևանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 690 հազար խորանարդ մետր ջուր, որից 50 միլիոն 763 հազար  խորանարդ մետրը՝ միայն ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

  • Կիսվել: