կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայությունները

«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայությունները

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայությունները՝
 
ԱՆՎՃԱՐ
  • Քաղաքացիների ազատ մուտք լողափի տարածք
  • Խաղահրապարակ
  • Հանդերձարաններ
  • Շվաքարաններ
  • Ցնցուղարաններ

Հաշմանդամություն ունեցող կամ սակավաշարժուն անձանց համար առնվազն մեկ հատուկ լողափի համար նախատեսված ռեզինե անվասայլակ, որը հնարավորություն կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի վրա

ՎՃԱՐՈՎԻ
  • Ավտոկայանատեղի՝ հարմարեցված նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք հասանելի կլինեն ուղիների կամ լողափերի մուտքերին
  • Սանհանգույցներ
  • Հանրային լողափերում մատուցվում են նաև այլ վճարովի ծառայություններ։
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
 
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։

  • Կիսվել: