ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՍԱՏՄ-ն վերացրել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեության արգելքը

ՍԱՏՄ-ն վերացրել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեության արգելքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրամաս (ք. Մեղրի) կատարած կրկնայցի արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում վերացվել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:

  • Կիսվել: