ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանների խստացման մասին ՌԴ որոշումը հայաստանյան բեռների վրա չի ազդի. Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Սահմանների խստացման մասին ՌԴ որոշումը հայաստանյան բեռների վրա չի ազդի. Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Վերջին օրերին շատ ակտիվ աշխատում ենք Ռուսաստանի ու Վրաստանի հետ՝ բեռնատարների հետ կապված խնդիրները լուծելու համար, և մեր խոսակցությունները բավականին արդյունավետ են: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նոր որոշմանը՝ ամբողջովին սահմանները փակելու հետ կապված:

՛՛Ուզում եմ ասել, որ այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա, այս փաստը հաստատվեց քիչ առաջ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Ինչպես բեռները փոխադրվում էին Ռուսաստանից Հայաստան, այդպես էլ շարունակվելու են՝ սովորական ռեժիմով, երեք օր առաջվա ռեժիմը կարող ենք համարել սովորական՛՛,-ասաց վարչապետը:

Նա շնորհակալություն հայտնեց կառուցողական երկխոսության համար ՌԴ ու Վրաստանի մեր գործընկերներին:

՛՛Հայաստանում սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով՛՛,-ասաց վարչապետը և վստահեցրեց, որ իրեն ամեն օր տեղեկացնում են, որ մենք խնդիր չունենք այդ առումով: ՛՛Մեր միակ խնդիրը կորոնավիրուսն է՛՛,-ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: