կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ryanair-ը հայտարարեց Հայաստանից Եվրոպա չվերթների մասին

Ryanair-ը հայտարարեց Հայաստանից Եվրոպա չվերթների մասին

Երևանից չվերթները նախատեսված են շաբաթական 2 անգամ, հաջողության դեպքում կավելանան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց իռլանդական Ryanair ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ’Բրայանը:

«Մենք այսօր այստեղ ենք՝ հայտարարելու նոր ուղղություններ Երևանից՝ Հռոմ, Միլան, որոնք կմեկնարկեն հունվարից, Բեռլին՝ 2020թ.-ի ամռանից։ Եվ թերևս առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ դեպի Մյունխեն, կրկին 2020-ի ամռանից»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանն այսօր դառնում է Ryanair-ի ցանցի 40-րդ երկիրը։

Օ’Բրայանը նշեց, որ Հայաստանն ու Իռլանդիան շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ Եվրոպայի սահմանին են, փոքր երկիր են, բայց նաև ակնհայտ տարբերություն կա. դա եղանակն է: Ներկայացնելով ընկերությունը` Դեյվիդ Օ’Բրայանը նշեց, որ այս տարի այն սպասարկելու է 150 մլն հաճախորդի։ Ընկերությունն ունի մոտ 500 օդանավ ու 2000-ից ավելի ուղղություններ։ Ավիատոմսերի միջին գինը 35 եվրո է։

«Մեր հաջողության գաղտնիքը պարզ է` մենք մարդկանց առաջարկում ենք արդյունավետ ծառայություններ՝ մատչելի գներով»,-ասաց Դեյվիդ Օ’Բրայանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: