շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուստամ Բադասյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի պատվիրակության անդամներին

Ռուստամ Բադասյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի պատվիրակության անդամներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված  քայլերի, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի բարելավման հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով շարունակել և զարգացնել համագործակցության առկա մակարդակը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարարը կայցելի ՀՀ սահմանային անցակետեր:

  • Կիսվել: