կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանում հայկական արտադրանքի պահանջարկն աճել է․ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

Ռուսաստանում հայկական արտադրանքի պահանջարկն աճել է․ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

Ռուսաստանում հայկական արտադրանքի պահանջարկը նկատելիորեն աճել է: Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Նա նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է փոխադարձ առեւտրի ցուցանիշի աճ, իսկ առեւտրային կնքված պայմանագրերն աճել են ավելի քան 3,5 անգամ՝ 75 մլն դոլարից հասնելով 264 մլն դոլարի։

Դոնչենկոն նաեւ հաղորդել է, որ այս տարի Հայաստանում կշարունակվեն խոշոր նախագծերի հետ աշխատանքները։ Խոսքը ՛՛Ռոսատոմ՛՛ եւ ՛՛Ռոստեխ՛՛ կորպորացիաների, ՛՛Յանդեքս՛՛, ՛՛Վայլդբերրիզ՛՛, ՛՛Նովոսթալ-Մ՛՛, ՛՛ՌՈՍԴՈՐՆԻԱ՛՛, ՛՛Քեյթերինբուրգ՛՛ եւ այլ ընկերությունների մասին է։

 

  • Կիսվել: