երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուբլին և դրամը դրամատիկ ձևով հեռվացել են, ինչը որոշակի անհանգստություն է առաջացնում ՌԴ արտահանումներով զբաղվող հայ գործարարների մոտ. ՌԴ էկոնոմիկայի նախարար

Ռուբլին և դրամը դրամատիկ ձևով հեռվացել են, ինչը որոշակի անհանգստություն է առաջացնում ՌԴ արտահանումներով զբաղվող հայ գործարարների մոտ. ՌԴ էկոնոմիկայի նախարար

Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերն ու ապրանքաշրջանառությունը մեծանում են, փոխադարձ ներդրումներն ու հետաքրքրվածությունը ևս մեծանում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Նրա խոսքով՝ Երևանում Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել դրամի և ռուբլու փոխարժեքներին։

«Ռուբլին և դրամը դրամատիկ ձևով հեռվացել են, ինչը որոշակի անհանգստություն է առաջացնում ՌԴ արտահանումներով զբաղվող հայ գործարարների մոտ։ Մենք փորձեցինք պատմել մակրոէկոնոմիկ իրավիճակի մասին, այն մասին, թե ինչ է սպասվում, գործընկերների հետ որոշակի գնահատականներով փոխանակվեցինք։ Սակայն սա, անշուշտ, միայն ընթացիկ վիճակն է, որը չի չեղարկում ռազմավարական նպատակները», - նշեց նա՝ հավելելով, որ դրանց շարքին են դասվում փոխադարձ ներդրումները, նոր նախագծերն ու կոոպերացիոն կապերը։

 

ՌԴ էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ քննարկվել են նաև մի շարք «ավանդական» թեմաներ, այդ թվում՝ տրանսպորտի հարցը, մաքսատան, նոր մոտեցումների, նոր ուղիների և մի շարք այլ հարցեր, քանի որ ապրանքաշրջանառությունն աճում է և միշտ կուտակվումն են որոշակի խնդիրներ, որոնք հարկավոր է մշտապես որոշակի գերատեսչությունների միջոցով լուծել։

  • Կիսվել: