հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ռոսատոմը» պատրաստ է ԵԱՏՄ հարևաններին առաջադեմ տեխնոլոգիաներ առաջարկել. Լիխաչով

«Ռոսատոմը» պատրաստ է ԵԱՏՄ հարևաններին առաջադեմ տեխնոլոգիաներ առաջարկել. Լիխաչով

 «Ռոսատոմը» պատրաստ է ԵԱՏՄ հարևաններին առաջադեմ տեխնոլոգիաներ առաջարկել, որոնք կներդրվեն պետական կորպորացիայի կողմից, հայտնել է կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Ատոմն ամուր մտել է առհասարակ ԵԱՏՄ-ի և դրա կազմում գտնվող յուրաքանչյուր երկրի հետ երկկողմ հարաբերությունների օրակարգ։ Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, բոլորն իրենց զարգացման ծրագրերը կապում են անմիջականորեն ատոմային էներգետիկայի, ատոմային իրավասությունների հետ, այդ երկրներից յուրաքանչյուրը մեր լավ գործընկերն է»,-Ալմաթիում լրագրողներին ասել է Լիխաչովը։

Լիխաչովը հավելել է, որ «գրեթե բոլոր երկրների հետ բանակցություններ են ընթանում նաև մեր այսօրվա բեսթսելեր ՋՋԷՌ-1200-ով ատոմակայանների գեներացնող հզորությունների ստեղծման շուրջ՝թե՛ փոքր, թե՛ միջին հզորության»:

  • Կիսվել: