երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռևազյանն անդրադարձավ պատերազմական իրավիճակում ազգային փոխադրող ունենալու կարևորությանը

Ռևազյանն անդրադարձավ պատերազմական իրավիճակում ազգային փոխադրող ունենալու կարևորությանը

«Ուզում եմ կայուն ավիաընկերություն, չեմ ուզում, որ մենք նորից ունենանք «Արմավիայի» պատմությունը, որ ընկերությունը բացվի, փակվի: Այսինքն՝ ճիշտ ձևով դա պետք է կազմակերպվի, և պետք է հասկանանք, որ պայմաններն էլ են 21-րդ դարում փոխվել, բայց դա մեր գործառույթը չէ, և մենք իրավունք չունենք ստեղծել ավիաընկերություն»,-այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա անդրադարձավ նաև պատերազմական իրավիճակում ազգային փոխադրող ունենալու կարևորությանը՝ շեշտելով. «Եթե պատերազմ սկսվեց, այդ ընկերությունները մտածելու են իրենց օդանավերի մասին, չեն ցանկանա՝ վնասվի, և դժվար թե թռչեն Հայաստան: Ազգային փոխադրող ունենալն այդ հարցն ամբողջովին չի լուծում, քանի որ դա ամբողջությամբ կախված է նրանից, թե օդանավերը հայկակա՞ն են, թե լիզինգով վերցված: Եթե լիզինգ է արվում, լիզինգը տվող նույն ընկերությունը պահանջելու է, որ ինքնաթիռը չթռչի: Այսինքն, որպեսզի մենք ստեղծենք մեր ավիաընկերությունները, պետք է մտածենք, որ ստեղծենք մեր ինքնաթիռները»:

Ռևազյանը խոսեց նար փոքր ավիացիայի հետ կապված խնդիրներից: նա ասաց, որ այդ ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոնք իրենք փորձում են լուծել մասնավոր հատվածի հետ: Այնուամենայնիվ, ոլորտը կամաց-կամաց զարգանում է:

  • Կիսվել: