երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ օդանավակայաններում ՀՀ-ից ժամանած ընկերությունների համար վճարների իրավիճակը կբարելավվի. Օվերչուկ

ՌԴ օդանավակայաններում ՀՀ-ից ժամանած ընկերությունների համար վճարների իրավիճակը կբարելավվի. Օվերչուկ

Ռուսական օդանավակայաններում Հայաստանից ժամանած ընկերությունների վճարների հետ կապված իրավիճակը կբարելավվի։ Այդ մասին Երևանում կայացած հանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«Միջկառավարական հանձնաժողովի նիստում շատ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել օդանավակայանի և աերոնավիգացիայի սակագների և վճարների ներդաշնակեցման աշխատանքների վերաբերյալ։ Դա (ակնհայտորեն) ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի հայկական ավիաընկերությունների համար, որոնք թռչում են դեպի Ռուսաստան»,- ասել է Օվերչուկը։

Նա նշեց, որ որոշման իրականացումը կբարելավի նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները։ Ռուսաստանում, նրա խոսքով, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի մշակույթի և պատմության նկատմամբ։

«Այստեղ զբոսաշրջիկների շատ մեծ հոսք է գնում՝ այս տարի Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է այցելել մոտ 850 հազար մարդ։ Հայաստանից մոտ 260 հազար մարդ զբոսաշրջիկ է եկել Ռուսաստան»,- նշել է ՌԴ կառավարության փոխնախագահը։

ՌԴ կառավարության փոխնախագահի խոսքով՝ դրանք լավ ցուցանիշներ են, որոնք պետք է պահպանվեն։ Դրա համար կա առանձին ծրագիր, որն արդեն իրականացվում է, հավելեց նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: