Ռանչպարի կամուրջը փլուզվել է. իրականացվել են համապատասխան քայլեր. Մասիսի համայնքապետ
Օրեր առաջ փլուզվել է դեպի Ռանչպար բնակավայր տանող կամուրջը՝ առաջացնելով բնակիչների տեղաշարժի հետ կապված լուրջ խնդիրներ։ Տեղեկացնում եմ, որ տվյալ կամուրջը գտնվում է ( շահագործումը և սպասարկումը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ կամրջի տեխնիկական վիճակի վերաբերյալ համայնքը բազմիցս բարձրաձայնել է խնդիրը՝ պարբերաբար տեղեկացնելով համապատասխան պետական և պատասխանատու կառույցներին։

Պատկան կառույցի կողմից իրականացվել են համապատասխան քայլեր, այդ թվում՝ նախագծման աշխատանքներ, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Այս պահին ևս համայնքը հետևողականորեն աշխատում է պատասխանատու կառույցների հետ՝ ստեղծված իրավիճակի հնարավորինս արագ կարգավորման և Ռանչպար բնակավայրի բնակիչների անվտանգ ու բնականոն տեղաշարժի ապահովման ուղղությամբ»։



