շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի 6 վարչական շրջանում երթևեկող տրանսպորտում հայտնաբերել է 24 խախտում

ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի 6 վարչական շրջանում երթևեկող տրանսպորտում հայտնաբերել է 24 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները հունվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Կենտրոն, Նոր-Նորք և Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր թվով 243 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ 

Ինչպես տեղեկացրին ՔՏՀԱ տեսչական մարմնից, վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 24 դեպք։

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են վարչական արձանագրություններ։

  • Կիսվել: