չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Քննարկվել են ՊԵԿ-Հասարակական կազմակերպություն երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները

Քննարկվել են ՊԵԿ-Հասարակական կազմակերպություն երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ՝ քննարկելու կոմիտեի և պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները։

Հանդիպմանն ընդգծվել է, որ կոմիտեի նախաձեռնությունները ենթադրում են նաև մասնավոր հատվածի կողմից ազդեցությունների պրոֆեսիոնալ գնահատում։  Այս առումով հասարակական կազմակերպության նախագահն  առաջարկել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ-ի հնարավորություններն օգտագործել՝ ի նպաստ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունների։

ՊԵԿ նախագահը ողջունել է ՀԿ ղեկավարի առաջարկը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել  հանդիպումները դարձնել շարունակական։

  • Կիսվել: