երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտի խնդիրները

Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտի խնդիրները

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:

«ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2022 թ․ ինը ամիսների հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Քննարկվել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև 2023 թ․ հիմնադրամի տարեկան բյուջեն ու նախատեսվող ծրագրերը»,- նշված է գրառման մեջ։

 

  • Կիսվել: