ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի համար շատ կարևոր է անտառհիմնման և անտառվերականգման աշխատանքերի իրականացումը. փոխնախարար

Հայաստանի համար շատ կարևոր է անտառհիմնման և անտառվերականգման աշխատանքերի իրականացումը. փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ:
 
Հանդիպման նպատակն էր՝ ուղիներ գտնել օժանդակելու Հայաստանում նոր անտառային ծածկույթի ստեղծմանը:
 
Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է անտառհիմնման և անտառվերականգնման աշխատանքների իրականացումը: Երկրում անտառածածկ տարածքների ավելացումը կնպաստի ավելի մաքուր էկոլոգիայի ձևավորմանը, մաքուր ջրի բնական պաշարների ավելացմանը, կնպաստի երկրի կենսաբազմազանության պահպանմանը, կկանխի Հայաստանի անապատացումը, հողի էրոզիան:
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ անգամ հանդիպել Շրջակա միջավայի նախարարությունում՝ արդեն ավելի մանրամասն քննարկելու և կազմակերպելու հետագա անելիքները:

  • Կիսվել: