երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել են հայ-ղազախական տնտեսական փոխգործակցության խթանմանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-ղազախական տնտեսական փոխգործակցության խթանմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Ալիբեկ Կուանտիրովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական փոխգործակցության խթանմանն առնչվող հարցեր՝ նոր հեռանկարային ուղղությունների և նորարարության, ինչպես նաև պետություններում, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտիների շրջանակներում տրամադրվող արտոնությունների շեշտադրմամբ։ Նշյալ համատեքստում շոշափվել է փոխադարձ առևտրի առաջմղման թեման՝ ապրանքաբաշխիչ՝ նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ներուժը համալրող ցանցերի շահագործմամբ։
 
Փաստելով տնտեսական ուղղվածության տարբեր բազմակողմ հարթակներում մի շարք հարցերի շուրջ Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումների համընկնումն ու համանմանությունը՝ հետաքրքրվածություն է արտահայտվել երկկողմ երկխոսության աշխուժացման հարցում՝ փորձի փոխանակման և փոխընդունելի քայլերի մշակման նպատակով։
 
Հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ներդրումային կլիմայի և ներդրումների պետական աջակցության միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային շփումների շարունակականության վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստան-Ղազախստան միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի որոշումների ներքո։

  • Կիսվել: