հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկվել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը

Քննարկվել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը

Վահան Քերոբյանի Բելառուսի Հանրապետություն կատարած երկօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման, համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ՝ հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Բելառուսի փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված քայլերը: Պյոտր Պարխոմչիկը նշել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալն ընթացիկ տարում մոտ 2 անգամ ավելացել է: Բելառուսական ապրանքների մատակարարումը դեպի Հայաստան այս տարի հասել է 80 մլն ԱՄՆ դոլարի:
 
Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովն էլ ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության բարձր արդյունավետությունը: Կողմերը քննարկել են Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը:
 

 

  • Կիսվել: