հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Շուրջ 30 հազար կին շարժական մամոգրաֆի միջոցով մազերում անցել է անվճար հետազոտություն, նրանցից 261-ը ստանում է անվճար բուժում

Շուրջ 30 հազար կին շարժական մամոգրաֆի միջոցով մազերում անցել է անվճար հետազոտություն, նրանցից 261-ը ստանում է անվճար բուժում

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն ընդունել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի դրամաշնորհային ուղղության ղեկավար Թամարա Մալսագովային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Քննարկվել է առողջապահական համակարգի կայուն զարգացման, բնակչության համար ծառայությունների հասանելիության ապահովմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի ընթացքը:
 
Լենա Նանուշյանն ընդգծել է հատկապես կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ծրագրի կարևորությունը, որի շնորհիվ շուրջ 30 հազար կին շարժական մամոգրաֆի միջոցով մարզերում անցել է անվճար հետազոտություն, նրանցից 261-ը ստանում են անվճար բուժում:
 
Լևոն Հակոբյանը և Թամարա Մալսագովան անդրադարձել են ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին, ժամկետներին, մասնավորապես` Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի կառուցման, ինչպես նաև ԱՆ ՀՎԿԱԿ Արտաշատի և Արմավիրի մասնաճյուղերի արդիականացման աշխատանքների ընթացքին, խնդիրներին և հնարավոր լուծումներին:
 
Հանդիպմանը քննարկվել են նաև առաջիկա ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի հնարավորությունները` առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

  • Կիսվել: