ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել կազմակերպության գլխավոր տնօրենին

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել կազմակերպության գլխավոր տնօրենին

Հոկտեմբերի 31-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրման նամակը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
 
«Պաշտոնական արարողության ավարտից հետո ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը մտքեր փոխանակեցին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Հայաստանի անդամակցության, Կազմակերպության գործունեության, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման վերաբերյալ։
 
Возможно, это изображение 6 человек и текст «ORGANISATION FOR THE PROHIBITION OF CHEMICAL WEAPONS»
 
Երկուստեք ընդգծվեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության նշանակալի դերը` որպես Քիմիական զենքի արգելման կոնվենցիան կիրարկող մարմին, որի համար 2013թ․ Կազմակերպությունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: