երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քերոբյանը ՀԲ-ի հետ քննարկել է «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը

Քերոբյանը ՀԲ-ի հետ քննարկել է «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Նախարարությունի հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը»։

Զրուցակիցներն անդրադարձել են ծրագրի իրականացման հնարավոր ժամկետներին, պայմաններին և դրա շրջանակում նախատեսվող աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու ծրագրի արդյունավետ իրականացմանը։

  • Կիսվել: