երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քերոբյանը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները

Քերոբյանը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները

Բեռլին կատարած այցի շրջանակում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում արձանագրվող ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

Կողմերը քննարկել են նաև գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։

 

  • Կիսվել: