հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Քարավան»-ի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ»-ի արդադրության կասեցումը հանվել է

«Քարավան»-ի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ»-ի արդադրության կասեցումը հանվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (ք. Երևան, Նորք-Մարաշ)։

Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները տնտեսավարողը վերացրել է, և «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակները համապատասխանում են իրավական նորմերով սահմանված պահանջներին:

  • Կիսվել: