ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են. կատարվում է ժայռային հանույթ

Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են. կատարվում է ժայռային հանույթ

Լոռու մարզում շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները (ընդհանուր երկարությունը՝ մոտ 13.4կմ)։ Տեղադրվել են ստորգետնյա ջրահեռացման համակարգեր, կատարվում է ժայռային հանույթ՝ լայնացնելով ճանապարհը։ Կառուցվում է հողային պաստառը։ Մի քանի տեղամասերում կառուցվել են նոր հենապատեր, որոշ հատվածներում առկա հենապատերը նորոգվել են։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։

  • Կիսվել: