երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Պրոբլեմը պետական իշխանության ֆունկցիոնալ լավարկումն է». փոխվարչապետ

«Պրոբլեմը պետական իշխանության ֆունկցիոնալ լավարկումն է». փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին։

Ըստ նրա՝ հարկավոր է, որ այս հարցում ընկալումները որակական իմաստով իրավիճակին համահունչ լինեն. «Այս իմաստով՝ պրոբլեմը պետական իշխանության իրականացման ֆունկցիոնալ լավարկումն է։ Հանրային կառավարման բարեփոխումների իրականացման պարագայում մենք որակապես այլ իրավիճակ կունենանք, և պահանջարկն էլ է դա, որովհետև կոռուպցիոն դրսևորումները շատ դեպքերում անիմաստ պրոցեսների արդյունք են։ Անիմաստ»։ 

Փոխվարչապետը նաև նշեց, որ հարկային համակարգի բարելավումը և պետական համակարգի գործառույթների լավարկումը պետք է լինի կոնցեպտ՝ խնդիրն արմատախիլ անելու համար. «Սա կլուծի պրոբլեմների 90%-ը, իսկ 10%-ի լուծումն արդեն կմնա դատաիրավական բարեփոխումներին»։

  • Կիսվել: