երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
«Փոսային նորոգման աշխատանքների ծավալից 75000 մ²–ը այս պահին արդեն արված է». Հարությունյան

«Փոսային նորոգման աշխատանքների ծավալից 75000 մ²–ը այս պահին արդեն արված է». Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը շնորհավորեց նրան՝ հույս հայտնելով, որ Հարությունյանի մոտ կստացվի այդ ծանր աշխատանքը։

Այնուհետև Հարությունյանը զեկուցեց, որ եղանակային պայմանները թույլ տալուն պես Երևան քաղաքում մեկնարկել է փոսային նորոգման ծրագրի աշխատանքները։ «Ծրագրով նախատեսված է 104․000 մ 2 փոսային նորոգման աշխատանքների ծավալ, որից 75․000 մ այս պահին արդեն արված է, բայց հաշվի առնելով այս տարվա աննախադեպ եղանակային պայմանները և այդ ծավալի անձրևաջրերը՝ ունենք խնդիր։ Հաշվի առնելով, որ 70%-ն արդեն արվել է, բայց փաստացի կան փոսեր»։

Հարությունյանի խոսքով՝ հունիսի 1-ից նախատեսվում է մեկնարկել ասֆալտապատման միջին նորոգման ծրագիրը։

  • Կիսվել: