հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Փոխվարչապետ Գրիգորյանը կարևորել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները

Փոխվարչապետ Գրիգորյանը կարևորել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված Համաշխարհային բանկի «Հայաստանի մարդկային կապիտալի վերանայում» զեկույցի շնորհանդեսին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետը կարևորել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բոլոր բարեփոխումները, անդրադարձել դրանց փոխկապակցվածությանն ու համապարփակ լինելու անհրաժեշտությանը:

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին մարդկային կապիտալին առնչվող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: 

  • Կիսվել: