երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ նրանք արտադրողական ոլորտներում ունենան զբաղվածություն ու ստեղծեն բարիք․ ՀՀ ԿԲ նախագահ

Պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ նրանք արտադրողական ոլորտներում ունենան զբաղվածություն ու ստեղծեն բարիք․ ՀՀ ԿԲ նախագահ

Այն օժանդակությունը և այն ֆինանսական ծախսերը, որոնք ՀՀ կառավարությունն իրականցնում է արցախցիների համար, նպաստել են ներքին պահանջարկի ավելացմանը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
 
«Եթե չկարողանանք ներքին պահանջարկին զուգահեռ ստեղծել պայմաններ, որպեսզի տեղահանված արցախցիներն ինտեգրվեն ՀՀ աշխատաշուկայում, մեր ամենօրյա կյանքում, ապա կստացվի, որ առաջարկի տեսանկյունից անփոփոխ իրավիճակ կունենանք։ Այսինքն, պոտենցիալ ՀՆԱ-ի ազդեցությունը կլինի սահմանափակ։ Սա այն դեպքում, երբ պահանջարկի տեսնակյունից ընդլայնում ենք ունենալու, ինչը կարող է հանգեցնել գնաճային որոշակի երևույթների»,- ընդգծեց նա։
Այս պարագայում, ըստ Մարտին Գալստյանի, պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ նրանք արտադրողական ոլորտներում ունենան զբաղվածություն ու ստեղծեն բարիք։

  • Կիսվել: