կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետական բյուջեից 1 միլիարդ 412 միլիոն դրամ կհատկացվի 17 համայնքներում 25 սուբվենցիոն ծրագրերի համար

Պետական բյուջեից 1 միլիարդ 412 միլիոն դրամ կհատկացվի 17 համայնքներում 25 սուբվենցիոն ծրագրերի համար

«Առաջարկում ենք 2021-2022թթ-ներին հաստատված և հիմնականում արդեն ավարտված ծրագրերի համար պետական  բյուջեից վճարել  1 միլիարդ 412 միլիոն դրամ՝  17 համայնքներում 25 սուբվենցիոն ծրագրերի  կառավարության մասնաբաժինը վճարելու համար։ 25 ծրագերից 19-ը  իրականացվել են 2022թ-ի»,- կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը  ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու  հարցը, որով նախատեսվում է  Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին  գումար հատկացնել։

«Գումարի տրամադրումը, ըստ մարզերի բաշխվածության, հետևյալն է՝Արագածոտնի մարզի համար 3,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի համար՝ 81,5 միլիոն դրամ, Լոռու մարզի համար՝ 30 միլիոն դրամ, Կոտայքի համար՝ 185 միլիոն դրամ, Շիրակի մարզի համար՝ 548 միլիոն դրամ, Սյունիքի համար՝ 198 միլիոն դրամ, Տավուշի մարզի համար ՝366 միլիոն դրամ»,- նշեց Սանոսյանը։ 

Կառավարութան նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ թվարկեց ՀՀ մի շարք համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերը, այդ թվում՝ Աշտարակում, Մարտունիում, Սպիտակում և այլն։ 

«Կցանականայի առանձնացել սուբվենցիոն ծրագրով  Գյումրիին տրամադրված 447 միլիոն դրամը․ այս ծրագրով Գյումրիում գործող 50 ՊՈԱԿ-ների տանիքներին տեղադրել ենք արևային  կայաններ՝ տարբեր հզորությամբ, կարծում ենք սա բավականին լավ ծրագիր է՝   Գյումրիում էներգախնայողության  առումով»,- ընդգծեց նախարարը։ 

02 Փետրվար, 2023 11:17

  • Կիսվել: