ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՊԵԿ-ը ներկայացրել է օգոստոսին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացրել է օգոստոսին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է օգոստոսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ 

28 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5.038.468 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 20.101.160 ՀՀ դրամ։

Ցանկ 1

26 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 7.172.000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 8.752.533 ՀՀ դրամ:

Ցանկ 2

17 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 57.950.000 ՀՀ դրամ։

Ցանկ 3

 

  • Կիսվել: