հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՊԵԿ-ում կադրային ջարդ չկա․ պարզաբանում է Բադասյանը

ՊԵԿ-ում կադրային ջարդ չկա․ պարզաբանում է Բադասյանը

Պետեկամուտների կոմիտեում իրականացվում է ոչ թե կադրային ջարդ, այլ սովորական կադրային քաղաքականություն, որը բնորոշ է ցանկացած պետական մարմնի։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Գերատեսչության կադրային քաղաքականության հիմքում, նրա խոսքով, ընկած է միայն մեկ սկզբունք. ծառայողական աստիճանակարգում առաջ շարժվելիս նախապատվությունը տրվում է այն աշխատակիցներին, որոնք համապատասխան պոտենցիալ ունեն եւ իրենց դրսեւորել են պրոֆեսիոնալ տեսակետից։

«Մնացած փոփոխությունները կրում են բնական բնույթ։ Նոր նշանակումները հիմնականում կատարվում են այն կադրերից, որոնք աշխատում են գերատեսչությունում»,- ավելացրեց պաշտոնյան։

  • Կիսվել: