երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՊԵԿ տեսուչներ են գործուղվում Բելգիա. կմասնակցեն ապրանքների ծածկագրման ներդաշնակ համակարգին վերաբերող նստաշրջանին

ՊԵԿ տեսուչներ են գործուղվում Բելգիա. կմասնակցեն ապրանքների ծածկագրման ներդաշնակ համակարգին վերաբերող նստաշրջանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ երկու աշխատակիցներ 5 օրով կգործուղվեն Բելգիա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ապրանքների դասակարգման և սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արամ Սայամյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ապրանքների դասակարգման և սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արմենակ Մելքոնյանին 2023 թվականի մարտի 13-17-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում կազմակերպվող Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգի կոմիտեի 71-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
  2. Արամ Սայամյանի և Արմենակ Մելքոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: