երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պայմանավորվածություն՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ. կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Պայմանավորվածություն՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ. կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը:

Ալեքսեյ Օվերչուկն իր ելույթում մանրամասն շեշտադրել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը և դրանց զարգացման դինամիկ ընթացքը։

ՌԴ փոխվարչապետն իր ելույթում առանձնահատուկ կարևորել է նաև միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակներում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը և հատուկ ընդգծել է դրա հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Համաժողովի 20-րդ նիստին մասնակցել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը, Արմեն Սիմոնյանը և Հակոբ Վարդանյանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը երկաթուղային ոլորտում։ Երկկողմ հետաքրքրություն են հայտնել չվերթերի քանակի ավելացման ուղղությամբ։ Միջպետական ավտոբուսային փոխադրման ոլորտում հայկական կողմն առաջարկել է վերականգնել ՌԴ-ի և Հայաստանի միջև ավտոբուսային փոխադրումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում արդեն փաստաթղթեր ստորագրել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման և նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։

  • Կիսվել: