կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փաշինյանը ծանոթացել է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Փաշինյանը ծանոթացել է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

 
Այսօր այցելել եմ Շիրակի մարզ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Ավարտական փուլում են Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
 
Ծրագրի ընդհանուր արժեքը 443,5 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:

  • Կիսվել: