ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ՀՀ պարենային անվտանգությանն ուղղված օգնության համար

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ՀՀ պարենային անվտանգությանն ուղղված օգնության համար

Հայաստանի իշխանությունները երախտապարտ են Ռուսաստանի կառավարությանը Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանն աջակցելու համար։ Այս մասին չորեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ վերջին որոշումների համար, որոնք մեզ բավական լավ աջակցեցին պարենային անվտանգություն ապահովելու հարցում։ Դրանք շատ կարևոր էին մեզ համար, շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը», - ասել է Փաշինյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետը երկօրյա պաշտոնական այցով ՌԴ-ում է։

  • Կիսվել: