շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է չանտեսել հեռախոսներին եկող հաղորդագրությունները

Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է չանտեսել հեռախոսներին եկող հաղորդագրությունները

«Իրազեկման առումով ուզում եմ բավականին լավ լուր հայտնել, որը ես իմացել եմ որպես բջջային կապի բաժանորդ, երբ որ իմ հեռախոսին եկել է sms հաղորդագրություն, որ կառավարության աջակցության ծրագրերի մասին տեղեկանալու համար կարող ենք ներբեռնել «Իրազեկում» ծարգիրը»,-գործադիրի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ներբեռնել է ծրագիրը:

«Իհարկե, տեխնիկական խնդիրներ առաջացան և այն առիթ էր որպեսզի մենք այդ հարցը նույնպես կարգավորենք»,-ծրագրի խոտանի մասին խոսեց Փաշինյանը:

Հայտնելով, որ այդ ծրագրով անընդհատ ծանուցումներ է ստանում՝  քաղաքացիներին հորդորեց չանտեսել դրանք:

«Ես ինքս բավականին նայել եմ, թե ինչ է պարունակում ծրագիրը և պետք է ասեմ, որ բավականին օգտակար է»,-հավաստիացրեց գործադիրի ղեկավարը:

  • Կիսվել: