կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը խոսեց ԵԱՏՄ–ում պարենային անվտանգության ապահովման միջոցառումների մասին

Փաշինյանը խոսեց ԵԱՏՄ–ում պարենային անվտանգության ապահովման միջոցառումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում խոսեց Եվրասիական տնտեսական միության շրջանակում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կարևորության մասին։
 
Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏԲ) ընդլայնված նիստում` ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ու ներքին շուկաների կայունության ապահովման համար ձևավորվել են կարևորագույն գյուղատնտեսական ապրանքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռներ։
 
Վարչապետի խոսքով` դա հարմար գործիք է միությունում փոխադարձ մատակարարումների պահանջների ու հնարավորությունների օպերատիվ որոշման համար։ Փաշինյանը նաև ընդգծեց ագրոարդյունաբերական ներդրումային նախագծերի պորտֆելի ձևավորման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը։ «Նախագծերի իրականացումը կարող է արդյունավետ գործիք դառնալ համագործակցության և ներմուծման զարգացման համար»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ԵԱՏԲ խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

  • Կիսվել: