ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Որոշակի վստահություն ձեռք բերած ընկերություններին պետք է արտոնություն տանք. 500 դոլարի համար կորցրած վստահությունը տարիներով չես վերականգնի․ Նիկոլ Փաշինյան

Որոշակի վստահություն ձեռք բերած ընկերություններին պետք է արտոնություն տանք. 500 դոլարի համար կորցրած վստահությունը տարիներով չես վերականգնի․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց մաքսային կարգավորումների պարզեցման ընթացակարգը։ Նա նշեց, որ պարզեցման համակարգը փուլ առ փուլ են իրականացնելու

Ըստ Բադասյանի՝ առաջինը սահմանային անցման կետերում հերթերը կիրառելի չեն լինելու, որոշ ընկերությունների լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ է տրվելու, սահմանային անցման կետից ապրանքը կարող են միանգամից տանել իրենց պահեստ։ Իսկ մաքսային մարմինն էլ խորհրդակցություն է տրամադրելու այդ սուբյեկտներին։

Բացի այդ, ՊԵԿ նախագահի փոխանցմամբ, տնտեսվարողն ապրանք ներմուծելիս և արտահանելիս ինքը կարող է կիրառել պլոմբը։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ թվայնացման միջոցով պետք է հետևություններ անել ընկերությունների վարքագծի վերաբերյալ, իսկ հետո նաև արհեստական բանականության համակարգը ներդնել։

«Որոշակի վստահություն ձեռք բերած ընկերություններին պետք է արտոնություն տանք։ Հույս ունեմ, որ այս որոշումից հետո լիազորված տնտեսական օպերատորներ կլինեն Հայաստանում։ Այս համատեքստում պետք է ասել, որ 500 դոլարի համար կորցրած վստահությունը տարիներով չես վերականգնի»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: