ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոռոգման համակարգերի արդիականացմամբ կբարձրացվի ոռոգման և ջրօգտագործման արդյունավետությունը․ Պապիկյան

Ոռոգման համակարգերի արդիականացմամբ կբարձրացվի ոռոգման և ջրօգտագործման արդյունավետությունը․ Պապիկյան

Ոռոգման համակարգերի արդիականացմամբ կբարձրացվի ոռոգման և ջրօգտագործման արդյունավետությունը Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում՝ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ:

Ծրագրի ազդեցությունը՝

• ջրանցքների վերականգնում.

• ոռոգելի հողատարածքների ավելացում.

• էլեկտրաէներգիայի խնայում և շահագործման ծախսերի կրճատում.

• ներտնտեսային ոռոգման ցանցերի վթարային հատվածների վերանորոգում»,- տեղեկացրել է նախարար Պապիկյանը։

 

  • Կիսվել: