ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոր հնարավորություններ «Ջրվեժ» անտառպարկի համար․ եռակողմ համաձայնագիր է կնքվել

Նոր հնարավորություններ «Ջրվեժ» անտառպարկի համար․ եռակողմ համաձայնագիր է կնքվել

ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում երեք կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, որով ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառպարկի տարածքում «Արմենիան Հելիքոփթերս» և «Բեքստեյջ» ընկերությունները, պարտավորվում են կառուցել ավտոկայանատեղիներ։

Եռակողմ համաձայնագրի վավերացմամբ՝ այս ընկերությունների ֆինանսական միջոցներով ստեղծվող ավտոկայանատեղիները չափազանց մեծ կարևորություն ունեն անտառպարկի այցելուների հանգստի կազմակեպման համար։ Այս մասին տեղեկացնում է Արգելոցապարկային համալիրը։

Համաձայանգիրը ստորագրել են՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Լևոն Գաբրիելյանը, «Բեքստեյջ» ընկերության տնօրեն՝ Ավետիս Գրիգորյանը, «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրեն՝ Արսեն Մանուկյանը։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը նշյալ ծրագիրը դիտարկում է, որպես քաղաքացիների անվտանգ և ավելի քաղաքակիրթ հանգիստ՝ անտառպարկի տարածքում։

  • Կիսվել: