ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (ուղիղ)

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից չի զեկուցվում 39-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

 

-              Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ Զբոսաշրջություն) միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              «Լեռնեցիների պարը» քանդակը տեղափոխելու թույլտվություն տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: