շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ներմուծվող սերմնացուի վերաբերյալ խնդիրներ կային, բայց մեր ՌԴ գործընկերների հետ կարողացանք չեզոքացնել այս պահին այդ վտանգները․ Քերոբյան

Ներմուծվող սերմնացուի վերաբերյալ խնդիրներ կային, բայց մեր ՌԴ գործընկերների հետ կարողացանք չեզոքացնել այս պահին այդ վտանգները․ Քերոբյան

Ներմուծվող սերմնացուի վերաբերյալ խնդիրներ կային, բայց մեր ՌԴ գործընկերների հետ կարողացանք չեզոքացնել այս պահին այդ վտանգները։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսպես արձագանքեց այն հարցին, թե Հայաստանում առկա է ներմուծվող սերմնացուի խնդիր։

«Կարող է հիշեք՝ անցյալ տարի ապրիլ ամսվա սկզբին նորից Լարսը  փակվել էր և գարնանացանի  սերմացուի մի մասը տեղ չհասավ։ Քանի դեռ Հայաստանում չենք լուծել այլընտրանքային բեռնափոխադրման ճանապարհների հարցը, այդ ռիսկը միշտ  կա։ Գիտեք, որ կառավարությունը հաստատեց երկու շաբաթ առաջ լաստանավային փոխադրումների սուբսիդավորման  ծրագիրը, որի երկրորդ փուլը մոտ մեկ շաբաթ անց կհաստատվի վերջնականապես և կսկսի աշխատել, ռիսկերը էապես ավելի քիչ կլինեն»,- ընդգծեց Քերոբյանը։  

«Վերջին տվյալներով Լարսը բաց է։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ օրվա մեջ մի քանի անգամ կարող է բացվել և փակվել, բայց այնպես չէ, որ երկարատև փակ լինելու վտանգ կա այս պահին։ Տեղումներով է պայմանավորված իրավիճակը»,- ասաց նախարարը։ 

Լրագրողների այն դիտարկմանը, որ գյուղացիները բողոքում են անասնակերի խնդրից․

«Այդ խնդիրը կա և դա մեզ շատ անհանգստացնում է։ Այս պահին միջանկյալ լուծումները տրված են, այս պահին մենք գիտենք, որ  կերային կուլտուրաները ներմուծում ենք հիմնականում Ռուսաստանից։  Բայց մյուս շաբաթ ես հավանաբար գործուղման եմ լինելու ՌԴ-ում, որտեղ արդեն մենք առարկայական լուծումները կտանք և այնպես կանենք, որ այդ մասով որևիցե խնդիր չունենանք»։

Նախարարը ևս մեկ անգամ հորդորեց գյուղացիներին առավել ինտենսիվ զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով․

«Ուզում եմ վստահեցնել, որ իրենց արտադրանքը լավ գնով կվաճառվի և այն դեֆիցիտը, որ տեսնում ենք միջազգային շուկաներում թույլ է տալիս վստահորեն պնդել, որ գյուղացիների համար իրենց բերքի վաճառքի գները լինելու են լավը»։

  • Կիսվել: