ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ներկայումս արձանագրում ենք, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են․ ԿԲ նախագահ

Ներկայումս արձանագրում ենք, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են․ ԿԲ նախագահ

Կարող ենք փաստել, որ մենք ներկայումս արձանագրում ենք, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե դրամի արժևորման ֆոնին ներմուծվող ապրանքների գներն ինչու չեն նվազում և ինչու է նկատվում գնաճ:  

«Դա մասամբ պայմանավորված է փոխարժեքով, մասամբ պայմանավորված է նաև համաշխարհային շուկայում արձանագրված կամ արձանագրվելիք FAO ինդեքսի վարքագծով: Հիմա միջազգային շուկաներում, օրինակ յուղերի գները, որոնք անցած տարվա փետրվարին մոտավորապես հասել են իրենց պիկին, ներկայումս գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա: Բնականաբար մենք տեսնում ենք, որ այդ պիկային արժեքներից Հայաստանում ևս սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում»:

Գալստյանը ներկայացրեց, թե ինչ պատկեր է մակրոմակարդակում. «Մի քանի կարևոր բան պետք է հաշվի առնել, նախ ապրանքների համաշխարհային գները, ըստ էության, նվազում են, մենք տեսնում ենք, որ ՖԱՕ ինդեքսը, որը դրանց միջինացված ցուցանիշն է, նվազում է, կան ապրանքներ, որոնց գները կտրուկ են նվազում, օրինակ՝ յուղերը, կան ապրանքներ, որոնց գների տատանողականությունն այդքան մեծ չի, օրինակ՝ կաթնամթերքը: Այս պարագայում այդ կոմպոնենտը, որը դրսից ներմուծվող ապրանքների մասով է` մենք տեսնում ենք, որ դա նվազում է: Ի՞նչ զարգացումներ են լինելու այդ մասով, մենք կարծում ենք, որ այդտեղ իշխանությունների կողմից իրականացվող  դրամավարկային քաղաքականությունը, որը մեր սպասումներով դեռևս շարունակվելու է խստացվել, իր որոշակի ազդեցությունն ունենալու է»:

  • Կիսվել: