շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։

Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։

Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։

Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։

Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային նյութերի կուտակում։

Լեռնային շրջաններում կատարվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք։

 

Դիտված բարձր ջերմային ֆոնի և տեղումների սակավության հետևանքով բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն։

  • Կիսվել: