շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ներդրվում է փորձնակի ինստիտուտ. ուսանողը պրակտիկան կանցնի իր նախընտրած գործատուի մոտ

Ներդրվում է փորձնակի ինստիտուտ. ուսանողը պրակտիկան կանցնի իր նախընտրած գործատուի մոտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն «Աշխատանքային օրենսգրքի» վերաբերյալ խորհրդարանական լսումներին ներկայացրել է նոր օրինագծի հիմնական փոփոխությունները։ 

Փոխախարարը տեղեկացրել է, որ կարգավորվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի հետ կապված հարցեր. «Փոփոխությունները վերաբերել են ժամային գրաֆիկին, օրինակ՝ 18-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչև 4 ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 12 ժամ»։ Շեշտադրվել է պարտադիր կրթության համար սահմանված ժամանակից դուրս աշխատանքային գործառույթներ իրականացնելը, հստակեցվել է, թե ինչո՞վ չեն կարողանալու զբաղվել երեխաները։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նոր հոդված կավելացվի, որով կնախատեսվի փորձնակի ինստիտուտի կարգավորումը։

Սարգսյանի խոսքով՝ հիմնականում բուհերն են ուղղորդում ուսանողին պրակտիկա անցնելիս, հիմա փորձնակի պարագայում ուսանողն ինքը կարող է որոշել` որ գործատուի մոտ անցի պրակտիկան՝ փորձնակությունը։

Նա տեղեկացրել է. «Պրակտիկայի տևողությունը մինչև երկու ամիս է, և փորձնակը յուրաքանչյուր գործատուի մոտ մեկ անգամ կարող է այն անցնել։ Հաջորդը` տվյալ գործատուն առնվազն տասը աշխատող պետք է ունենա, որից հետո մեկ հոգի կարողանան ընդգրկել»։

Ըստ նրա՝ պրակտիկայի ժամերը. այն շաբաթական հինգօրյա գրաֆիկում չպետք է լինի 4 ժամից ավել և շաբաթական չպետք է գերազանցի 20 ժամը։

  • Կիսվել: