ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու տեղակալը կմեկնեն Իտալիա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու տեղակալը կմեկնեն Իտալիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու տեղակալը կմեկնեն Իտալիա:

Որոշման մեջ ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին 2022 թվականի հունիսի 15-18-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Ծերացման
հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի և Տաթևիկ Ստեփանյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Իտալիայի Հանրապետության կառավարության միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

  • Կիսվել: