շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՄՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

ՄՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:

 

Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը ԵԱՏՄ գործընկերների համար շնորհանդես կներկայացնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-Compete թվային հարթակի ներդրման վերաբերյալ:

 

Խորհրդակցության օրակարգում ներառված են նաև անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ 2022 թվականի տարեկան հաշվետվության մշակմանը, ԵԱՏՄ իրավունքի մեջ հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտին առնչվող դրույթների ներառմանը, ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառմանն առնչվող և այլ հարցեր:

  • Կիսվել: