շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թռչնամսի ու կանթամթերքի շրջանառության ոլորտներում անբերախիղճ մրցակցություն կա. քննարկում ՄՊՀ-ում

Թռչնամսի ու կանթամթերքի շրջանառության ոլորտներում անբերախիղճ մրցակցություն կա. քննարկում ՄՊՀ-ում

Նախօրեին տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նիստի օրակարգում քննարկվել են անբարեխիղճ մրցակցության ոլորտում հանձնաժողովի կողմից իրականացված միջոցառումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել կաթնամթերքի և թռչնամսի շրջանառության ոլորտներում, ինչպես նաև ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման ուղղությամբ իրականացված վերահսկողության արդյունքներին և դրանց կանխարգելման հետ կապված հարցերին:
Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները նշված ոլորտներում մրցակցային խնդիրների կարգավորման առնչությամբ: Այդ թվում՝ բարձրացվել է թռչնամսի շրջանառության ոլորտում տնտեսավարողների կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխարգելման նպատակով օրենսդրական կարգավորումների, մասնավորապես մանրածախ վաճառքում չփաթեթավորված թռչնամսի մակնշման պարտադիր պահանջի սահմանման հարցը: Կարևորվել է նաև օրենսդրության կիրարկման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկումը:

Հաշվի առնելով հնչած տեսակետները՝ ՄՊՀ նախագահը նշել է, որ թռչնամսի շրջանառության ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացմանն ուղղված իրավական ակտի նախագիծը կտրամադրվի խորհրդի անդամներին՝ առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելու և դրա հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

  • Կիսվել: