հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄՊՀ-ն դարձել է Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) գործընկեր

ՄՊՀ-ն դարձել է Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) գործընկեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  դարձել է  Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի  (ICPEN) գործընկեր:

Հանձնաժողովից հայտնում են, որ ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու  կազմակերպությունների աշխարհի  70  երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով (UNCTAD),  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD), Եվրոպական հանձնաժողով  և այլն:

Համաշխարհային նման հարթակին մասնակցությունը բացառիկ նշանակություն կունենա ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից՝ ոլորտի միջազգային լավագույն փորձի փոխանակման և անդամ երկրների հետ արդյունավետ փոխգործակցության զարգացման հնարավորություններ ստեղծելով:

Գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար հավակնորդ մարմինը պետք է ստանա  կազմակերպության նվազագույնը 5 անդամների աջակցությունը, միաժամանակ որևէ անդամի կողմից առարկություն չպետք է ներկայացվի:

ՄՊՀ-ն աջակցություն է ստացել  թվով ութ անդամներից և ձեռք բերել գործընկերոջ կարգավիճակ՝ հնարավորություն ստանալով երկու տարի անց անդամակցել կազմակերպությանը:  Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Զամբիան, Իտալիան, Լեհաստանը,  Լիտվան,  Կորեան, Հունգարիան,  Սինգապուրը:

Շնորհակալություն ենք հայտնում մեզ առաջադրած բոլոր երկրներին և ICPEN-ի նախագահող Լեհաստանին ցուցաբերած աջակցության համար՝ ակնկալելով արդյունավետ համագործակցություն:

  • Կիսվել: